Կառավարության որոշումներ

6 Մարտի 2018, 222 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ N 2 ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔԻ ԲԱՂԱԴՐԻՉԸ ՀԱՄԱՐՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻՑ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ N 2 ՇԵՆՔԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ «ՏԱՆԳՈ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱՌ-ՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ԳԾՈՎ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


«Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Երևան քաղաքի Կառավարական N 2 մասնաշենքի հասցեում գտնվող շենքի բաղադրիչը համարվող տարածքները սեփականատերերից ձեռքբերում և Երևան քաղաքի Կառավարական N 2 շենքի սեփականատեր «Տանգո» փակ բաժնետիրական ընկերության օտարման գործարքների վճարահաշվարկային գործառնությունների իրականացում» ծրագրի գծով արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2018 թվականի նախահաշիվը` համաձայն N 5 հավելվածի, և նշված նախահաշվով նախատեսված հատկացումների հաշվին գնումների իրականացման անվանացանկը` համաձայն N 8 հավելվածի:
2. «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 


Հավելված