6 Մարտի 2018, 220 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 2071-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետությունում պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների արտադրության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 2071-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.
«գ) պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների արտադրության լիցենզիա ստացած անձանց կողմից լիցենզավորող մարմին ներկայացվող հաշվետվությունը` համաձայն N 3 հավելվածի:».
2) 2-րդ կետում «լիազորված» բառը փոխարինել «լիցենզավորող» բառով.
3) որոշման N 1 հավելվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետությունում պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների արտադրության լիցենզիա ստանալու համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն (այսուհետ՝ լիցենզավորող մարմին) դիմած իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին (այսուհետ՝ հայտատու) ներկայացվող պայմաններն ու պահանջները:».
4) որոշման N 1 հավելվածի 13-րդ կետում «լիազորված մարմին» բառերը փոխարինել «լիցենզավորող մարմին» բառերով.
5) որոշման N 1 հավելվածի 131-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«131. Լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին եզրակացություններ տալու նպատակով լիցենզավորող մարմինն ստեղծում է լիցենզավորող հանձնաժողով: Լիցենզիան տրվում է լիցենզիա ստանալու համար
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում:».
6) որոշման N 1 հավելվածի 132-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«132. Լիցենզավորող մարմինն իրականացնում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիցենզիա տալու, լիցենզիա ստանալու մասին հայտը մերժելու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիան վերաձևակերպելու մասին հայտը մերժելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու, լիցենզիայի գործողությունը դադարեցնելու, որակավորման հանձնաժողովներ ստեղծելու, դրանց կազմավորման կարգերն ու կանոնադրությունները հաստատելու գործառույթներ:».
7) որոշման 1-ին կետով հաստատված կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ IV բաժնով.
«IV. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
19. Պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների արտադրության լիցենզիա ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը լիցենզավորող մարմին են ներկայացնում հաշվետվություն յուրաքանչյուր տարվա համար մինչև հաջորդ տարվա փետրվարի 15-ը՝ առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով:».
8) որոշման N 2 հավելվածում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» բառերը փոխարինել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» բառերով.
9) որոշումը լրացնել նոր՝ N 3 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: