1 Մարտի 2018, 211 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1790-Ն, 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 346-Ն ԵՎ N 375-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետություն ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման լիցենզավորման կարգը, լիցենզիայի և հայտի ձևերը հաստատելու մասին» N 1790-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները՝
1) N 1 հավելվածի 3-րդ կետը «կողմից» բառից հետո լրացնել «լիազորված մարմին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կողմից» բառերով.
2) NN 2, 3, 4 և 5 հավելվածներում «ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» բառը փոխարինել «ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ» բառերով։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետություն միջուկային նյութերի ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման լիցենզավորման կարգը, լիցենզիայի և հայտի ձևերը հաստատելու մասին» N 346-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները՝
1) N 1 հավելվածի 4-րդ կետը «կողմից» բառից հետո լրացնել «լիազորված մարմին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կողմից» բառերով.
2) N 1 հավելվածի 10-րդ կետում «կառավարության որոշմամբ» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի հրամանով» բառերով.
3) NN 2, 3, 4 և 5 հավելվածներում «ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» բառը փոխարինել «ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ» բառերով։
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետություն ռադիոակտիվ թափոնների ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 375-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները՝
1) N 1 հավելվածի 3-րդ կետը «կողմից» բառից հետո լրացնել «լիազորված մարմին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կողմից» բառերով.
2) 11-րդ կետում «կառավարություն» բառը փոխարինել «կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե» բառերով, իսկ «կառավարության որոշմամբ» բառերը՝ «կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի հրամանով» բառերով.
3) NN 1 և 2 ձևերում, NN 2 և 3 հավելվածներում «ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» բառը փոխարինել «ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ» բառերով։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: