22 Փետրվարի 2018, 193 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի N 629-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 17-ի «Կենսաթոշակային ֆոնդի մասնակիցներին մասնակիցների ռեեստրը վարողի կողմից տարեկան մեկ անգամ անվճար՝ մասնակցի կենսաթոշակային հաշվում արտացոլված նախորդ օրացուցային տարվա տվյալների մասին տեղեկատվությունը ներկայացնելու ձևը, բովանդակությունը և կարգը, ինչպես նաև այդ տեղեկատվության ստացման տարբերակների ընտրության, տեղեկատվության ստացման դադարեցման ու տեղեկատվության ստացման վերականգնման կարգը, դիմումի ձևը և բովանդակությունը սահմանելու մասին» N 629-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման N 1 հավելվածում՝
ա. հավելվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Մասնակիցների ռեեստրը վարողը տարեկան մեկ անգամ անվճար՝ մասնակցին ներկայացնում է կենսաթոշակային հաշվի մասին հետևյալ տեղեկատվությունը`
1) կենսաթշակային հաշիվը, բացման ամսաթիվը և հաշվետու տարին.
2) մասնակցի անձնական և կոնտակտային տվյալները՝ մասնակցի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը, հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում).
3) մասնակիցների ռեեստրը վարողի կոնտակտային տվյալները` մասնակիցների ռեեստրը վարողի գտնվելու վայրը (փոստային հասցեն), հեռախոսահամարը, ինտերնետային կայքի հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն.
4) ամփոփ տեղեկատվություն ֆոնդի, ֆոնդի կառավարչի, ֆոնդի տարեկան եկամտաբերության, հաշվետու տարվա վերջի դրությամբ մասնակցի կենսաթոշակային հաշվի մնացորդի և հաշվետու տարվա ընթացքում մասնակցի կուտակումների վերաբերյալ.
5) տվյալ մասնակցի օգտին հաշվետու տարվա ընթացքում կատարված յուրաքանչյուր սոցիալական վճարի չափը և այն կատարող գործատուի անվանումը, պետության կողմից մասնակցի օգտին հատկացված միջոցների չափը, մասնակցի օգտին հատկացում կատարողի կողմից վճարված տույժի չափը, մասնակցի համար կուտակային հատկացման գումարը մասնակցի կենսաթոշակային հաշվին մուտք լինելու օրը, ամիսը, տարեթիվը և այն ամիսն ու տարեթիվը, որի համար կատարվել է հատկացումը, ինչպես նաև տվյալ ժամանակաշրջանի համար կատարված վճարումների հաշվին ձեռք բերված փայերը թողարկող ֆոնդի անվանումը և տեսակը` ըստ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի.
6) հաշվետու տարվա սկզբի և վերջի դրությամբ մասնակցի հաշվում առկա` կենսաթոշակային ֆոնդի (ֆոնդերի) փայերի քանակը, յուրաքանչյուր ֆոնդի փայի արժեքը և փայերի ընդհանուր արժեքը, յուրաքանչյուր ֆոնդի տարեկան եկամտաբերությունը.
7) հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ֆոնդի (ֆոնդերի) փայերի հետ կապված գործարքները (փայերի ձեռքբերումը, փոխանակումը կամ մարումը), այդ թվում`
ա. ֆոնդի անվանումը, որի փայերը ձեռք են բերվել կամ մարվել են հաշվետու տարվա ընթացքում, և տեսակը` ըստ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի,
բ. գործարքի կատարման ամսաթիվը,
գ. գործարքի տեսակը,
դ. գործարքի հիմքը,
ե. յուրաքանչյուր ֆոնդի փայի գործարքի գինը (գործարքի միջնորդավճարի և փայի արժեքի հանրագումարը), փայերի քանակը, ինչպես նաև յուրաքանչյուր գործարքի ընդհանուր գումարը,
զ. յուրաքանչյուր գործարքի համար գանձված վճարը:»,
բ. հավելվածը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին կետով.
«3.1. Սույն կարգի 3-րդ կետում նշված տեղեկատվությունը մասնակցին տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 17-ի N 629-Ն որոշման N 2 հավելվածի աղյուսակների տեսքով, ընդ որում, մասնակցին տրամադրվում են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 17-ի N 629-Ն որոշման N 2 հավելվածի աղյուսակների` որոշ հասկացությունների վերաբերյալ բացատրությունները:».
2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: