Կառավարության որոշումներ

1 Մարտի 2018, 203 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 757-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 29-ի «Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանելու մասին» N 757-Ն որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9-րդ կետով.
«9. Բնակչության պաշտպանության համար նախատեսված քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցներ, այդ թվում՝
1) ապաստարան - քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույց, որը նախատեսված է զենքի խոցման միջոցների ազդեցության հետևանքով (առանց ուղիղ խոցման հաշվարկի), ռադիոակտիվ և թունավոր նյութերից, մանրէաբանական և կենսաբանական միջոցներից, հրդեհներից առաջացող բարձր ջերմաստիճանից մարդկանց պատսպարման ու այնտեղ գտնվելու ընթացքում նրանց կենսագործունեության ապահովման համար.
2) hակաճառագայթային թաքստոց - քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույց, որը նախատեսված է պատսպարվողներին իոնիզացնող ճառագայթման ներգործությունից պաշտպանելու համար:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։