1 Մարտի 2018, 200 - Ա
ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 67-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` հանդես գալով որպես «Նաիրիտ-2» փակ բաժնետիրական ընկերության միակ բաժնետիրոջ իրավասություններ իրականացնող անձ` ընդունել միակ բաժնետիրոջ որոշում` 100 տոկոս պետական մասնակցությամբ «Նաիրիտ-2» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ վաճառող) կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ Երևան քաղաքի Արտաշատի խճուղի 5/1 հասցեում գտնվող` 2018 թվականի մարտի 1-ի դրությամբ 114 642 242 դրամ հաշվեկշռային արժեքով շենք-շինությունները և դրանցով զբաղեցված, սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ 10,5813 հեկտար հողատարածքը (ծանրաբեռնված օտարման դեպքում հողամասի կադաստարային արժեքի վճարման պարտավորությամբ) (այսուհետ՝ գույք) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (անկախ գնահատող) կողմից գնահատված, 626 905,0 հազ. դրամ շուկայական լիկվիդացիոն արժեքին հավասար գնով (ներառյալ ավելացված արժեքի հարկը, այսուհետ` վաճառքի գին), ուղղակի վաճառքի ձևով «Ա-Ս ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ գնորդ) օտարելու թույլտվություն տալու վերաբերյալ:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` ապահովել ընկերության և գնորդի միջև գույքի առուվաճառքի պայմանագրի կնքումը և դրանում նախատեսել, որ՝
1) պայմանագրի կնքումից հետո վաճառքի գնի կազմում հողամասի կադաստրային արժեքը գնորդը վճարում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ մնացած մասը՝ վաճառողի հաշվին.
2) պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և նոտարական վավերացման համար օրենքով սահմանված վճարներն ու տուրքերը կատարվում են գնորդի հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ գնորդը պարտավորվում է գույքի տարածքում արտադրական և այլ կարողությունների ստեղծման համար մոտակա 7-10 տարիների ընթացքում ներդնել շուրջ 7,5 մլրդ դրամ և ստեղծել շուրջ 250 նոր աշխատատեղ: