Կառավարության որոշումներ

15 Փետրվարի 2018, 173 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՀՈՂԱՄԱՍ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ մասով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի նիստի N 53 արձանագրության 37-րդ կետով հավանության արժանացած՝ Արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ներդրումային ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկի համայնքի վարչական տարածքում գտնվող` համայնքային սեփականություն հանդիսացող` 97.3709 հեկտար մակերեսով հողամասը Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամին (այսուհետ՝ հիմնադրամ) նվիրաբերելուն՝ որպես պետություն-համայնք-մասնավոր համագործակցություն` համաձայն N 1 հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը կարող է օգտագործվել բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի նիստի N 53 արձանագրության 37-րդ կետով հավանության արժանացած ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1679-Ն որոշմամբ սահմանված կարգով Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ-1 արևային ֆոտովոլտային ծրագրի գնման ընթացակարգի արդյունքում արևային ֆոտովոլտային կայանի կառուցման և շահագործման նպատակով և դրա նպատակային նշանակությանը համապատասխան:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկի համայնքի ղեկավարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման N 1 հավելվածում նշված հողամասի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխադրումն էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության ու էներգետիկայի գործառնական նշանակության հողերի.
2) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված աշխատանքների ավարտից հետո տասնօրյա ժամկետում հիմնադրամի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նվիրաբերության պայմանագրի` սահմանված կարգով կնքումը` պայմանագրում նախատեսելով սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանները և, որ պայմանագրերի նոտարական վավերացման և դրանցից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված` օրենքով սահմանված համապատասխան վճարներն ու տուրքերը պետք է վճարվեն հիմնադրամի միջոցների հաշվին:
4. Առաջարկել հիմնադրամի տնօրենին սույն որոշման 3-րդ կետի երկրորդ ենթակետում նշված պայմանագրի կնքումից հետո այդ կետում նշված գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված կարգով սեփականության իրավունքով փոխանցել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1679-Ն որոշմամբ սահմանված կարգով Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ–1 արևային ֆոտովոլտային ծրագրի գնման ընթացակարգի արդյունքում մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված անձի կողմից արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի իրականացման նպատակով ստեղծված կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն)՝ կնքելով հողամասի փոխանցման պայմանագիր՝ համաձայն N 2 հավելվածի։

 

Հավելված

Արխիվ

2024

2023