Կառավարության որոշումներ

22 Փետրվարի 2018, 168 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1122-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը՝  Հայաստանի  Հանրապետության  կառավարությունը   ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 7-ի «Ներդրումային ծրագրի շրջանակներում «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 1122-Ա որոշման 1-ին կետում «2018 թվականի փետրվարի 28-ը» բառերը փոխարինել «2018 թվականի օգոստոսի 31-ը» բառերով։