Կառավարության որոշումներ

16 Փետրվարի 2006, 115 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2006 ԹՎԱԿԱՆԻՆ ԳԵՏԵՐԻ` ԿԱՆԽԱՏԵՍՎՈՂ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ԱՆՑԿԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետությունում 2006 թվականին գետերի` կանխատեսվող գարնանային հեղեղումների անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Գետերի և հեղեղատարների հուների մաքրման ու ափերի ամրացման առաջնահերթ աշխատանքներն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին հատկացնել 113000,0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով` 110000,0 հազ. դրամ, և «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով` 3000,0 հազ. դրամ)` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքները համակարգելու նպատակով մարզպետարաններում ստեղծել շտաբներ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: