15 Փետրվարի 2018, 156 - Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի տնօրինության՝ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Շահումյան 5 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից 2031358,5 դրամ արժեքով, 81 քառ. մետր մակերեսով տարածքը հետ վերցնել «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից:
2. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի տնօրինության՝ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Շահումյան 5 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից 1720385,1 դրամ արժեքով, 68,6 քառ. մետր մակերեսով տարածքն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հանձնել «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
3. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Շահումյան 5 հասցեում գտնվող շենքի 1-ին և 2-րդ հարկերից 13498502,6 դրամ արժեքով, 538,25 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքները հետ վերցնել «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից և ամրացնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, հիմք ընդունելով չափագրման արդյունքում ստացված մակերեսները՝
1) «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2007 թվականի մայիսի 30-ին կնքված N 12/007 անհատույց օգտագործման պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների դադարեցման ծախսերը ենթակա են իրականացման՝ «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
2) «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 2-րդ կետում նշված տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի հետ համատեղ, սույն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում, հիմք ընդունելով չափագրման արդյունքում ստացված մակերեսները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 3-րդ կետում նշված տարածքների հանձնման-ընդունման աշխատաքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը՝ այն իրականացնելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցների հաշվին: