15 Փետրվարի 2018, 155 - Ա
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացված Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում 2010 թվականին ձեռք բերված «ՇԵՎՐՈԼԵ ՆԻՎԱ 21230» մակնիշի` 6,650,000 դրամ սկզբնական արժեքով ավտոմեքենան (թողարկման տարեթիվը` 2010 թվական, նույնականացման համարը` X9L212300A0314784), հետ վերցնել «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Սահմանել, որ պետական գրանցման (հաշվառման) հետ կապված ծախսերն իրականացվելու են «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը: