Կառավարության որոշումներ

18 Հունվարի 2018, 133 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1141-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2015-2018 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1141-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) վերնագիրը «ԾՐԱԳԻՐԸ» բառից հետո լրացնել «ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՉԵԶՈՔԱՑՄԱՆԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՎԱԶԵՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԸ» բառերով.
2) 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով.
«1.1. Հաստատել՝
1) պետական եկամուտների հավաքագրման ոլորտում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումների ծրագիրը՝ համաձայն N 3 հավելվածի.
2) ոստիկանության կողմից քաղաքացիներին ծառայությունների մատուցման ոլորտում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումների ծրագիրը՝ համաձայն N 4 հավելվածի.
3) առողջապահության ոլորտում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումների ծրագիրը՝ համաձայն N 5 հավելվածի.
4) կրթության ոլորտում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումների ծրագիրը՝ համաձայն N 6 հավելվածի:».
3) N 2 հավելվածից հետո լրացնել NN 3, 4, 5 և 6 հավելվածներով՝ համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20-օրյա ժամկետում անհատական իրավական ակտով հաստատել սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով լրացվող 1.1-ին կետի 1-4-րդ ենթակետերով հաստատված ծրագրերի մշտադիտարկում և գնահատում իրականացնելու մեթոդաբանությունը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Հավելված

Հավելված

Հավելված