8 Փետրվարի 2018, 106 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 737-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածի «ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» բաժինը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.
2) որոշման N 2 հավելվածի «ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐ» բաժինը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի.
3) որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 3 հավելվածի.
4) որոշման N 4 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 4 հավելվածի:
2. Սահմանել, որ`
1) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում մարտական ապահովում և սպասարկում իրականացնող անձանց գործող պաշտոնային դրույքաչափի և լրավճարի հանրագումարը սույն որոշմամբ սահմանված` տվյալ քաղաքացիական աշխատանք կատարողի կամ տեխնիկական սպասարկում իրականացնողի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափի և լրավճարի հանրագումարից բարձր լինելու դեպքում պահպանվում է քաղաքացիական աշխատանք կատարողի կամ տեխնիկական սպասարկում իրականացնողի գործող պաշտոնային դրույքաչափի և լրավճարի հանրագումարը` լրավճարի չափի հաշվարկային տարբերության միջոցով.
2) սույն կետի 1-ին ենթակետի համաձայն պաշտոնային դրույքաչափի և լրավճարի հանրագումարի գործող և սույն որոշմամբ սահմանված պաշտոնային դրույքաչափի և լրավճարի հանրագումարի միջև տարբերությունը հաշվարկվում է մինչև այն պահը, երբ տվյալ քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձի՝ սույն որոշմամբ սահմանված պաշտոնային դրույքաչափի և լրավճարի հանրագումարը կգերազանցի պաշտոնային դրույքաչափի և լրավճարի հանրագումարի պահպանված չափը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: