Կառավարության որոշումներ

8 Փետրվարի 2018, 99 - Ա

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Հաuարակության և պետության կարիքների համար uեփականության oտարման մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մաuի դրույթներով` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լիազորել Երևանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության անունից «Սիթի Սենթր Դիվելըփմենթ» փակ բաժնետիրական ընկերության և «Վան Քոնսթրաքշն», «Էրզրում Քոնսթրաքշն», «Բիթլիս Քոնսթրաքշն», «Ադանա Քոնսթրաքշն», «Բայազետ Քոնսթրաքշն», «Ուրմիա Քոնսթրաքշն», «Տրապիզոն Քոնսթրաքշն», «Դիարբեքիր Քոնսթրաքշն», «Ակն Քոնսթրաքշն», «Մանազկերտ Քոնսթրաքշն», «Սասուն Քոնսթրաքշն», «Զեյթուն Քոնսթրաքշն», «Բաբերդ Քոնսթրաքշն», «Կարս Քոնսթրաքշն», «Արդահան Քոնսթրաքշն», «Իգդիր Քոնսթրաքշն», «Տարսոն Քոնսթրաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների հետ կնքել Երևան քաղաքի 33-րդ թաղամասի տարածքների սեփականության օտարման գործընթացում պետության և ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագիր:
2. Սույն որոշման 1-ին կետի համաձայն կնքվող պայմանագրերն ուժի մեջ են մտնում uույն որոշման 1-ին կետում նշված տարածքների նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մաuին Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից: