1 Փետրվարի 2018, 70 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1109-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի «Պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը հաստատելու, գործառույթների իրականացումն օպերատորին պատվիրակելու, գործառույթների ցանկը հաստատելու, օպերատորի հետ կնքվող ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը և օպերատորին առաջադրվող նվազագույն տեխնիկական պահանջները սահմանելու մասին» N 1109-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) 2-րդ կետը «առաջադրվող պահանջները» բառերից հետո լրացնել «,ինչպես նաև սույն որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված` պետական մարմինների հետ պայմանագիր կնքելու պահանջը: Պետական մարմինների որպես օպերատոր հանդես գալու դեպքում իրավահարաբերությունները կարգավորվում են համապատասխան մարմինների ղեկավարների համատեղ հրամանով` հիմք ընդունելով սույն որոշման N 3 հավելվածով սահմանված պետական մարմինների և օպերատորի միջև կնքվող ծառայությունների մատուցման պայմանագրի պահանջները» բառերը.
2) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ և 9-րդ կետերով.
«8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
9. «Մոբի Դրամ» փակ բաժնետիրական ընկերություն:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ oրը։