Կառավարության որոշումներ

25 Հունվարի 2018, 53 - Ա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Միջազգային արժութային հիմնադրամին, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին, Միջազգային ֆինանսական կորպորացիային, Զարգացման միջազգային ասոցիացիային, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին, Կապիտալ ներդրումների բազմակողմանի երաշխիքների գործակալությանը և Կապիտալ ներդրումների վերաբերյալ տարաձայնությունների կարգավորման միջազգային կենտրոնին Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի «ա» կետի և 7-րդ հոդվածի դրույթներով, Միջազգային զարգացման ընկերակցության համաձայնագրի հոդվածների 3-րդ հոդվածի 1-ին բաժնի «գ» կետի, ինչպես նաև Միջազգային զարգացման ընկերակցության կառավարիչների խորհրդի 2014 թվականի մայիսի 5-ի «Ռեսուրսների ավելացում. տասնյոթերորդ համալրման մասին» N 234 որոշման 2-րդ պարբերության պայմաններով ու դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ Միջազգային զարգացման ընկերակցության ռեսուրսների տասնյոթերորդ համալրման շրջանակներում Հայաստանի Հանրապետության հանձնառության գործիքին:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ Միջազգային զարգացման ընկերակցության ռեսուրսների տասնյոթերորդ համալրման շրջանակներում`
1) ստորագրել Հայաստանի Հանրապետության հանձնառության գործիքը՝ համաձայն հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության հանձնառության գործիքի վճարումը կատարել մուրհակ թողարկելու միջոցով կամ կանխիկ եղանակով՝ համաձայնեցնելով Միջազգային զարգացման ընկերակցության հետ:
 

Հավելված