11 Հունվարի 2018, 25 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 572-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի «Պետական մարմիններում էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման կարգը սահմանելու, էլեկտրոնային թվային ստորագրության կիրառմամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունները կամ գործողություններն էլեկտրոնային ձևով ձեռք բերելիս շահագործվող էլեկտրոնային համակարգերի տեխնիկական ընդհանուր պահանջները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի N 1595-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 572-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների սույն որոշմամբ հաստատված պահանջներին չհամապատասխանող տեղեկատվական համակարգերը պետք է մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը համապատասխանեցվեն սույն որոշմամբ հաստատված պահանջներին և համապատասխան պայմանագրեր կնքվեն բջջային թվային էլեկտրոնային ստորագրության օպերատորների հետ։».
2) որոշման N 2 hավելվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետը «(շարժական բջջային կապի հեռախոսաքարտի)» բառերից հետո լրացնել «տվյալների» բառով.
3) որոշման N 2 հավելվածի IV կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ստեղծված և շահագործվող էլեկտրոնային համակարգերը պետք է տեխնիկական հնարավորություն ունենան էլեկտրոնային ծառայություններ կամ գործողություններ մատուցել և՛ նույնականացման քարտի կիրառմամբ, և՛ բջջային էլեկտրոնային թվային ստորագրությամբ:».
4) որոշման N 2 hավելվածի 4-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«IV. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկատվական համակարգերում նույնականացման քարտի կիրառմամբ էլեկտրոնային թվային ստորագրություն կամ բջջային էլեկտրոնային թվային ստորագրության կիրառմամբ ծառայությունների մատուցման տեխնիկական ընդհանուր պահանջները».
5) որոշման N 2 հավելվածի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Էլեկտրոնային ծառայություն ստացող ֆիզիկական անձը (այսուհետ՝ հաճախորդ) պետական և տեղական ինքնակառավարման մարմնի տեղեկատվական համակարգում խիստ նույնականացման գործընթաց կամ էլեկտրոնային փաստաթուղթ ստորագրելու հնարավորություն պետք է ունենա «Ինտերնետ» ցանցում գործող տվյալ տեղեկատվական համակարգի տեսանելի մասում «Նույնականացման քարտի կիրառմամբ էլեկտրոնային թվային ստորագրություն» կամ «Բջջային էլեկտրոնային թվային ստորագրություն» ապրանքային նշանների առկայության դեպքում:».
6) որոշման N 2 hավելվածը 9-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9.1-ին կետով.
«9.1. Բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորների ծրագրասարքավորումային համալիրները պետք է գտնվեն Հայաստանի Հանրապետության տարածքում:».
7) որոշման N 2 հավելվածի 15-րդ կետի 3-րդ ենթակետում «(USSD - Unstructured Supplementary Service Data) համակարգի» բառերը փոխարինել «(USSD - Unstructured Supplementary Service Data կամ Encripted SMS - Encrypted Short Message Service` USIM քարտի առկայության պարագայում) համակարգերի» բառերով.
8) որոշման N 2 hավելվածի 15-րդ կետի 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) բջջային հեռախոսային օպերատորն ստացված կոդը լրացուցիչ ծառայությունների կարճ հաղորդագրության (USSD - Unstructured Supplementary Service Data կամ Encripted SMS - Encrypted Short Message Service, USIM քարտի առկայության պարագայում) համակարգի միջոցով բջջային կարճ հաղորդագրություն է ուղարկում հաճախորդի բջջային հեռախոսահամարին՝ միաժամանակ հաճախորդին առաջարկելով հաստատել իսկությունը և մուտքագրել համապատասխանաբար անհատական նույնականացման կոդ PIN 1-ը կամ անհատական նույնականացման կոդ PIN 2-ը, ընդ որում, PIN 1-ը պետք է լինի ոչ պակաս քան չորս նիշ, իսկ PIN 2-ը՝ ոչ պակաս քան հինգ նիշ,
5) հաճախորդը պետք է հնարավորություն ունենա առավելագույնը 45 վայրկյանի ընթացքում ստուգելու և համեմատելու տեղեկատվական համակարգում արտացոլված բջջային կարճ հաղորդագրությամբ ստացված կոդերի հետ և դրանք համընկնելու դեպքում մուտքագրել անհատական նույնականացման կոդ PIN 1-ը՝ խիստ նույնականացում իրականացնելու համար կամ և անհատական նույնականացման կոդ PIN 2-ը՝ գործարք կատարելու կամ էլեկտրոնային փաստաթուղթն էլեկտրոնային թվային ստորագրությամբ վավերացնելու համար.
6) նախապես սահմանված համապատասխանաբար անհատական նույնականացման կոդ PIN 1-ի կամ անհատական նույնականացման կոդ PIN 2-ի ճշտությամբ մուտքագրելու դեպքում շարժական բջջային կապի հեռախոսաքարտի վրա զետեղված հանրային բանալիների ենթակառուցվածքի ծրագրային մոդուլն իրականացնում է անհատի ստորագրության գաղտնագրված ծրագրային հեշ հաշվարկ և նույն բջջային օպերատորի կարճ հաղորդագրության (USSD - Unstructured Supplementary Service Data կամ Encripted SMS - Encrypted Short Message Service, USIM քարտի առկայության պարագայում) տեխնոլոգիական հենքով բջջային կարճ հաղորդագրություն է ուղարկում բջջային օպերատորի համակարգին՝ տվյալները բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի կենտրոնական համակարգին փոխանցելու համար.».
9) որոշման N 2 հավելվածի 16-րդ կետը «պետք է ապահովի» բառերից հետո լրացնել «առնվազն» բառով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: