Կառավարության որոշումներ

11 Հունվարի 2018, 10 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1471-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 15-ի «Մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների հավատարմագրման կարգն ու չափորոշիչները, հավատարմագրման վկայագրի ձևը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1115-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 981-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1471-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 13-րդ կետում «հինգ» և «երեք» բառերը համապատասխանաբար փոխարինել «երեք» և «երկու» բառերով.
2) 23-րդ կետում «հինգ» բառը փոխարինել «երեք» բառով.
3) 28-րդ կետում «հինգ» բառը փոխարինել «երեք» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: