Կառավարության որոշումներ

11 Հունվարի 2018, 8 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 175-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի «Ոստիկանության ծառայողին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» N 175-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման վերնագիրը, 1-ին կետը և հավելվածի վերնագիրը ներկայացվող բառից հետո լրացնել մասնագիտական, բառով.
2) հավելվածի 1-ին կետը ներկայացվող բառից հետո լրացնել մասնագիտական (N 6 աղյուսակ), բառերով.
3) հավելվածի 2-րդ կետը ծառայողի բառից հետո լրացնել մասնագիտական, բառով, իսկ անհրաժեշտ բառից հետո՝ գիտելիքների, կարողությունների, բառերով.
4) հավելվածի 3-րդ կետը ծառայողի բառից հետո լրացնել մասնագիտական և բառերով, իսկ անհրաժեշտ բառից հետո՝ մասնագիտական ունակությունների կատարելագործումն ու համապատասխան բառերով.
5) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերով.
7. Ծառայողը կարող է նշանակվել պաշտոնի սույն հավելվածի N 6 աղյուսակում տվյալ ծառայության համար նշված մասնագիտություն կամ տվյալ բնագավառի այլ հարակից մասնագիտություն ունենալու դեպքում:
8. Ոստիկանութան միջին խմբի պաշտոններում կարող են նշանակվել ոստիկանական միջին մասնագիտական կամ սույն հավելվածի N 6 աղյուսակով սահմանված համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող անձինք:
9. «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3.1-ին մասին համապատասխան ոստիկանության ավագ և գլխավոր խմբի պաշտոններում կարող են նշանակվել սույն հավելվածի N 6 աղյուսակի 22-32-րդ կետերով նախատեսված մասնագիտություններով բակալավրի որակավորում ունեցող քաղաքացիները:».
6) հավելվածը լրացնել նոր՝ N 6 աղյուսակով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված