Կառավարության որոշումներ

11 Հունվարի 2018, 3 - Ա

«ԳՅՈՒՏԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՄԻՋՊԵՏԱ ԿԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՆՔՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Համաձայնություն տալ «Գյուտերի իրավական պահպանության բնագավառում միջպետական գաղտնիքների պահպանումը փոխադարձաբար ապահովելու մասին» համաձայնագրի գործողությունը դադարեցնելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը: