10 Մարտի 2004, 282 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 17-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը «Կրեդիտ-Եր—ան բանկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում արտաբյուջետային հաշվի մնացորդի չվճարման հետ—անքով առաջացած պարտքի դիմաց սեփականության իրավունքով հանձնված` Վաղարշապատ քաղաքի Կոմիտասի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքը (այսուհետ՝ գույք) ուղղակի եղանակով վաճառել քաղաքացի Ռազմիկ Անուշավանի Զարբաբյանին (այսուհետ՝ գնորդ, անձնագիր` AF 0377521, տրված` 057-ի կողմից, հասցեն՝ քաղ. Վաղարշապատ, Իսակովի 41ա):
2. Սահմանել գույքի վաճառքի գինը՝ 55 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:
3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`
ա) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը վճարել սույն որոշման 2-րդ կետով սահմանված գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման — գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:
4. Սահմանել, որ գույքի օտարումից ստացված գումարներն օգտագործվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից: