21 Դեկտեմբերի 2017, 1696 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 954-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 24-րդ հոդվածի 1-ին մասը, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը, 10-րդ հոդվածի 4-րդ մասը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ, 685-րդ և 688-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 264.210.06044) վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի:
2. Հաստատել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը:
4. «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (այսուհետ՝ տնօրենի պաշտոնակատար) նշանակել Գևորգ Հրանտի Վարդանյանին (անձնագիր` AM 0751010, տրված՝ 2012 թվականի հունիսի 1-ին, 062-ի կողմից):
5. Առաջարկել տնօրենի պաշտոնակատարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապահովել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի պետական գրանցումը:
6. Սահմանել, որ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության գիտական խորհուրդն իր գործունեությունը կարող է շարունակել մինչև «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտական խորհրդի ձևավորումը:
7. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ սույն որոշման N 2 հավելվածում նշված անշարժ գույքը հետ վերցնել և թողնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:
8. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ սույն որոշման N 3 հավելվածում նշված պատմամշակութային նշանակություն ունեցող գույքն անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամին:
9. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնված՝ պետական սեփականություն հանդիսացող՝ սույն որոշման N 4 հավելվածում նշված գույքն անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամին:
10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման 2-րդ և 5-րդ կետերում նշված աշխատանքների ավարտից հետո վեցամսյա ժամկետում, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայկանում արտացոլված տվյալները, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հետ կնքել սույն որոշման N 4 հավելվածում նշված գույքի վերաբերյալ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքված անհատույց օգտագործման պայմանագրում սույն որոշումից բխող՝ պայմանագրի փոփոխման մասին համաձայնագիր՝ դրանում նախատեսելով դրույթ այն մասին, որ այն կարող է լուծվել հիմնադրի կողմից՝ դրա մասին գրավոր ծանուցելով «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամին՝ նոտարական վավերացման, գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացնելով «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»հիմնադրամի միջոցների հաշվին:
11. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝
ա. ապահովել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված գույքի, ինչպես նաև պարտավորությունների կազմի ճշտման գործընթացը,
բ. հաստատել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքի, այլ գույքային իրավունքների, ինչպես նաև պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր (ներառյալ վիճարկվող) պարտավորությունների՝ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամին փոխանցման ակտը.
2) «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում՝
ա. Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին անհատական կազմը,
բ. ապահովել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված գույքի՝ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամին փոխանցման՝ հանձնման-ընդունման գործընթացը։
12. Սահմանել, որ՝
1) «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է և նրան են անցնում վերակազմակերպված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտին համապատասխան.
2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, ինչպես նաև նվիրատվության կամ նվիրաբերության պայմանագրով կամ կտակի հիման վրա թանգարանային առարկաներ, պատմամշակութային նշանակություն ունեցող գույք (հավաքածուներ) ձեռք բերելիս «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ձեռք բերված թանգարանային առարկաները, պատմամշակութային նշանակություն ունեցող գույքը (հավաքածուներ) պետական սեփականություն են, որոնք համարվում են անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամին տրամադրված:
13. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում ներառված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ցանկը, դրանց տիպային (օրինակելի) կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1474-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 954-Ն որոշման N 1 հավելվածի 25-րդ կետը:
Հավելված