21 Դեկտեմբերի 2017, 1720 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-Ի N 245-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների՝ օրենքով կարգավորման պահանջ ուղղակիորեն նախատեսող դրույթների հիման վրա ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը հաստատելու մասին» N 245-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) 19-րդ, 27-րդ, 31-րդ, 34-35-րդ, 44-47-րդ, 52-րդ և 61-63-րդ կետերում «2017 թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «2018 թվականի հունվարի 3-րդ տասնօրյակ» բառերով.
2) 22-րդ և 24-րդ կետերում «2017 թվականի նոյեմբերի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «2018 թվականի հունվարի 3-րդ տասնօրյակ» բառերով.
3) 23-րդ կետում «2017 թվականի նոյեմբերի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «2018 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ» բառերով.
4) 36-րդ, 38-41-րդ կետերից հանել «136,» թիվը.
5) 40-րդ կետում «ծառայության» բառը փոխարինել «ծառայություն» բառով.
6) 43-րդ կետում «2017 թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «2018 թվականի հունվարի 3-րդ տասնօրյակ» բառերով, իսկ «136» թիվը՝ «159» թվով.
7) 48-րդ կետը «պետական» բառից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության» բառերով, իսկ «2017 թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «2018 թվականի հունվարի 3-րդ տասնօրյակ» բառերով.
8) 17-րդ, 49-րդ, 51-րդ և 58-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
9) 50-րդ կետում «2017 թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «2018 թվականի հունվարի 3-րդ տասնօրյակ» բառերով, իսկ «136» թիվը՝ «178» թվով.
10) 54-55-րդ, 57-րդ և 59-րդ կետերում «2017 թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «2018 թվականի հունվարի 3-րդ տասնօրյակ» բառերով, իսկ «136,» թիվը հանել.
11) 56-րդ կետում «2017 թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «2018 թվականի հունվարի 3-րդ տասնօրյակ» բառերով, իսկ «136, 159» թվերը՝ «178» թվով: