28 Դեկտեմբերի 2017, 1694 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 17-Ի N 988-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի
N 2329-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 988-Ն որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հետ համատեղ մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել սույն որոշման կիրարկումն ապահովող ստանդարտներում անհրաժեշտ լրացումները և փոփոխությունները, այդ թվում` հատուկ ձայնային ազդանշան արձակելու սարքավորումների համար ձայնային ազդանշանի նմուշներ սահմանելու մասով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: