28 Դեկտեմբերի 2017, 1690 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 86-Ն որոշման N 3 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 5-րդ կետի`
ա. երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն կարգի 2-րդ կետի 3-րդ ենթակետում նշված տեղեկանքը հարկային մարմնից ստանալու համար սույն կարգում նշված անձինք ներկայացնում են`
ա. անձը հաստատող փաստաթուղթ,
բ. հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք,
գ. գործատուի (հարկային գործակալի) տրամադրած տեղեկանքը՝ դրոշմանիշային վճարներն աշխատողի եկամուտներից պահված լինելու վերաբերյալ (բացառությամբ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերում նշված՝ հարկային գործակալ չհամարվող անձանց եկամուտներ ստացող, ինչպես նաև նույն մասի 3-րդ և 4-րդ կետերում նշված անձանց)»,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված տեղեկանքներն ստանալու համար սույն կարգում նշված անձինք ներկայացնում են`
ա. դիմումատուի անձը հաստատող փաստաթուղթ,
բ. դիմումատուի հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք,
գ. դիմումատուի՝ զինծառայողի հետ ընտանեկան կապը հաստատող փաստաթուղթ՝ համապատասխանաբար՝ ամուսնության վկայական կամ ծննդյան վկայական կամ զինծառայողի ծննդյան վկայական,
դ. զինծառայողի անձը հաստատող փաստաթուղթ (զոհված (մահացած) զինծառայողի դեպքում` եթե անձը հաստատող փաստաթուղթ առկա է),
ե. զինծառայողի հանրային ծառայության համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք (զոհված (մահացած) զինծառայողի դեպքում` եթե ստացել է հանրային ծառայության համարանիշ):
Զինծառայողի՝ մահացած լինելու մասին տեղեկանքն ստանալու համար, բացի վերոնշյալ փաստաթղթերից, դիմումատուն ներկայացնում է նաև զինծառայողի մահվան վկայականը».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ կետով.
«6. Հատուցման հիմնադրամը ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող կամ զոհված (մահացած) զինծառայողի ծնողի, ամուսնու և (կամ) զավակի կողմից վճարված (իր եկամուտներից հարկային գործակալի կողմից պահված) դրոշմանիշային վճարների գումարները վերադարձնելիս հիմք է ընդունվում սույն կարգի N 4 ձևով ներկայացված տեղեկանքում նշված` անձի վճարված (իր եկամուտներից հարկային գործակալի կողմից պահված) դրոշմանիշային վճարների չափը` անկախ տեղեկանքի` «վերադարձման ենթակա է» տողում արտացոլված գումարի չափից:».
3) N 1 ձևում՝
ա. «Դիմումատուի բանկային հաշիվը» բառերը փոխարինել «Դիմումատուի բանկային հաշվի տվյալները (պարտադիր՝ սպասարկող բանկի անվանումը և հաշվեհամարը)» բառերով,
բ. դիմումի ձևի դարձերեսը լրացնել հետևալ բովանդակությամբ նոր՝ ութերորդ պարբերությամբ.
«8. Դիմումատուի կոնտակտային տվյալները (հասցեն, հեռախոսահամարը)».
4) N 4 ձևը «դրամ» բառից հետո լրացնել «իսկ վերադարձման ենթակա է դրամ
(գումարը թվերով և տառերով)» բառերով.
5) N 5 ձևում՝
ա. «Դիմումատուի բանկային հաշիվը» բառերը փոխարինել «Դիմումատուի բանկային հաշվի տվյալները (պարտադիր՝ սպասարկող բանկի անվանումը և հաշվեհամարը)» բառերով,
բ. դիմումի ձևի դարձերեսը լրացնել հետևալ բովանդակությամբ նոր՝ չորրորդ պարբերությամբ.
«4. Դիմումատուի կոնտակտային տվյալները (հասցեն, հեռախոսահամարը)».
6) N N 1, 2, 3, 4 և 5 ձևերը «հանրային ծառայության համարանիշը» բառերից հետո լրացնել «(կամ` հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համար)» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: