21 Դեկտեմբերի 2017, 1666 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 223-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի «Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 223-Ն որոշման վերնագրում և 1-ին կետում «երիտասարդական» բառը փոխարինել «սիմֆոնիկ» բառով:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող համապատասխան փոփոխության կատարումը «Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ և դրա պետական գրանցումը՝ վերջինիս միջոցների հաշվին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: