Կառավարության որոշումներ

14 Դեկտեմբերի 2017, 1619 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 11-րդ կետի, 7-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի, 17-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի ու 23-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ժամանման սրահում զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի կազմակերպման և բնականոն գործունեության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեին կանոնադրական խնդիրների իրականացման նպատակով 2017 թվականին հատկացնել 9680.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին N 1313-Ն որոշման մեջ կատարել լրացում և փոփոխություն` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահին` ապահովել Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի հետ սույն որոշման 1-ին կետում նշված գումարի դրամաշնորհային պայմանագրի կնքումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
 

Հավելված