Կառավարության որոշումներ

14 Դեկտեմբերի 2017, 1625 - Ա

ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի վարույթում քննվող թիվ ՎԴ/2346/05/17 վարչական գործով Հայաստանի Հանրապետության անունից հաշտության համաձայնություն կնքելու լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեին: