14 Դեկտեմբերի 2017, 1604 - Ն
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 1164-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հետ վերցնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկին ամրացված` «Նիսսան Սաննի» մակնիշի` 5,800,000.0 դրամ սկզբնական արժեքով և 2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ 1,223,612.9 դրամ մնացորդային արժեքով տրանսպորտային միջոցը (թողարկման տարեթիվը` 2010 թվական, նույնացման համարը` KNMCC42H7AP777184) և օտարման նպատակով ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` «Նիսսան Տիդա» մակնիշի` 7,264,000.0 դրամ սկզբնական արժեքով և 2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ 503,715.4 դրամ մնացորդային արժեքով տրանսպորտային միջոցը (թողարկման տարեթիվը` 2008 թվական, նույնացման համարը` IN1CC13C59T027547) անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցի պետական հաշվառման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին, իսկ սույն որոշման 2-րդ կետում նշված տրանսպորտային միջոցի պետական հաշվառման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի գների ուսումնասիրության և վերլուծության գործակալություն ստեղծելու, դրա կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 503-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 1164-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) 2-րդ կետի 3-րդ ենթակետը «իսկ գույքն» բառերից հետո լրացնել «(բացառությամբ տրանսպորտային միջոցները)» բառերով.
2) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետով.
«4) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ կազմակերպել սույն որոշման 3.1-ին կետում նշված տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքները:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին կետով.
«3.1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարումից հետո մնացած տրանսպորտային միջոցներն ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:»:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: