30 Նոյեմբերի 2017, 1566 - Ն
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 2018-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը, ինչպես նաև պետական գույքի կառավարման ոլորտում քաղաքականություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել պետական գույքի կառավարման 2018-2020 թվականների ծրագիրը` համաձայն հավելվածի։
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված` պետական գույքի կառավարման 2018-2020 թվականների ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացվում է համապատասխան վերադաս կառավարման մարմինների կողմից։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։