Կառավարության որոշումներ

7 Դեկտեմբերի 2017, 1589 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 1055-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 29-ի «Ճգնաժամային կառավարման ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն վերանվանելու մասին» N 1055-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «թ» ենթակետով.
«թ) հոգեբանաֆիզիկական պատրաստության նպատակով մասնագիտական կիրառական և մարզական միջոցառումների կազմակերպում:».
2) որոշման հավելվածի 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ժ» ենթակետով.
«ժ) հոգեբանաֆիզիկական պատրաստության նպատակով մասնագիտական կիրառական և մարզական միջոցառումների կազմակերպում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: