Կառավարության որոշումներ

7 Դեկտեմբերի 2017, 1586 - Ն

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1474-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԱԿՆԱԼՃԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՀՈՂԱՄԱՍ ՆՎԻՐԵԼՈՒ ԵՎ «ՄԵՂՐՈՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱUԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ, 67-րդ և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 17-ի «Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Առողջապահական համակարգի արդիականացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» թիվ 7987-ԱՄ վարկային համաձայնագրի շրջանակներում կառուցված շենքերի հետագա տիրապետումն ու տնօրինումն ապահովող միջոցառումների մասին» N 1474-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին կետով.
«4.1. Որպես նվիրատվություն ընդունել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Սարդարապատի համայնքին սեփականության իրավունքով պատկանող` Աբովյան 76 հասցեում գտնվող՝ 0.0658 հեկտար մակերեսով հողամասը և 157.7 քառ. մետր մակերեսով ամբուլատորիայի շենքը, Բաղրամյանի տարածաշրջանի Բաղրամյանի համայնքին սեփականության իրավունքով պատկանող` Բաղրամյան 1 հասցեում գտնվող՝ 0.195 հեկտար մակերեսով հողամասը և 165.1 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքը և շինությունները (152.9 քառ. մետր մակերեսով բժշկական ամբուլատորիա, 7.7 քառ. մետր մակերեսով հարթակ և 4.5 քառ. մետր մակերեսով ծածկ), Աղավնատան համայնքին սեփականության իրավունքով պատկանող`
Ն. Մաթևոսյան պողոտայի 27 հասցեում գտնվող՝ 0.0419 հեկտար մակերեսով հողամասը և 158.0 քառ. մետր մակերեսով շենքը (ընտանեկան բժշկական գրասենյակ), Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Նոր Խարբերդի համայնքին սեփականության իրավունքով պատկանող` Նոր Խարբերդի 1-ին փողոցի 17/2 հասցեում գտնվող՝ 0.08208 հեկտար մակերեսով հողամասը և 181.7 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքը և շինությունները (170.3 քառ. մետր մակերեսով ամբուլատորիա և 11.4 քառ. մետր մակերեսով պարիսպ), Սայաթ-Նովայի համայնքին սեփականության իրավունքով պատկանող` Սայաթ- Նովայի Չարենցի 35 հասցեում գտնվող՝ 0.045 հեկտար մակերեսով հողամասն ու 174.35 քառ. մետր մակերեսով ամբուլատորիայի շենքը և Քաղցրաշենի համայնքին սեփականության իրավունքով պատկանող` Քաղցրաշենի Նալբանդյան 30/2 հասցեում գտնվող՝ 0.05 հեկտար մակերեսով հողամասն ու 176.07 քառ. մետր մակերեսով ամբուլատորիայի շենքը, Նորաբացի համայնքին սեփականության իրավունքով պատկանող` Երևանյան 32 հասցեում գտնվող՝ 0.052 հեկտար մակերեսով հողամասը և 166.2 քառ. մետր մակերեսով ամբուլատորիայի շենքը՝ որպես պետական սեփականություն` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության:».
2) որոշման 6-րդ կետը «կառուցված շենքերը» բառերից հետո լրացնել «և սույն որոշման 4.1-ին կետով սահմանված համապատասխան հողամասերը» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ակնալճի համայնքի վարչական տարածքում` Ազատամարտիկների 21/1 հասցեում գտնվող և պետական սեփականություն հանդիսացող` 0.2453 հեկտար մակերեսով հողամասը նվիրատվության մասին պայմանագրով հանձնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ակնալճի համայնքին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` ապահովել սույն որոշման 2-րդ կետով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ակնալճի համայնքին հողամասի նվիրատվության մասին պայմանագրի կնքումը` սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ համայնքի միջոցների հաշվին:
4. «Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Առողջապահական համակարգի արդիականացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» թիվ 7987-ԱՄ վարկային համաձայնագրի շրջանակներում՝ պետական սեփականություն հանդիսացող՝ 1,22974 հեկտար մակերեսով հողամասի վրա կառուցված և «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տիրապետմանը հանձնված՝ պետական սեփականություն հանդիսացող՝ 6546,59 քառ. մետր մակերեսով շենքերը` 1,155,679,113.35 դրամ սկզբնական արժեքով, ներդնել «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում, շենքերի արժեքի չափով` օրենքով սահմանված կարգով ավելացնելով փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը՝ լրացուցիչ բաժնետոմսեր թողարկելու միջոցով:
5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը, կանոնադրության մեջ համապատասխան փոփոխության կատարումը և օրենքով սահմանված կարգով գրանցումը` «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: