7 Դեկտեմբերի 2017, 1585 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 2011-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՍԵՐՄԱՑՈՒՆԵՐԻ, 2015-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԱԶՈՏԱԿԱՆ, ՖՈՍՖՈՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԼԻՈՒՄԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ԴԻՄԱՑ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ՊԱՐՏՔԵՐԻ ՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին պարտքը ներելու միջոցով դադարեցնել «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1001-Ն որոշման և Հայաստանի Հանրապետությունում գարնանացան գարու, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագրի շրջանակներում`
1) 2012-2016 թվականներին Հայաստանի Հանրապետության մարզերի համայնքներին հատկացված աշնանացան ցորենի առաջին վերատադրության ու գարնանացան գարու սերմացուների դիմաց ձևավորված 591,118,080 դրամի պարտավորությունները` համաձայն N 1 հավելվածի.
2) 2011 թվականին Հայաստանի Հանրապետության մարզերի սերմարտադրողներին տրամադրված աշնանացան ցորենի էլիտային վերարտադրության և 2012 թվականին առաջին վերարտադրության աշնանացան ցորենի սերմերի հետ վերադարձը չապահոված շահառունների 48,336,972 դրամի պարտավորությունները` համաձայն N 2 հավելվածի.
3) 2014 թվականին Հայաստանի Հանրապետության մարզերի սերմարտադրողներին տրամադրված աշնանացան ցորենի էլիտային վերարտադրության և 2015 թվականին առաջին վերարտադրության աշնանացան ցորենի սերմերի հետ վերադարձը չապահոված շահառունների 2,593.000 դրամի պարտավորությունները` համաձայն N 3 հավելվածի:
2. Դադարեցնել Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում 2015 և 2016 թվականներին Հայաստանի Հանրապետության համայնքներին հատկացված «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հանդեպ 163,143,274 դրամի ազոտական պարարտանյութերի դիմաց ձևավորված և «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հանդեպ 2,112,000 դրամի ֆոսֆորական ու կալիումական պարարտանյութերի դիմաց ձևավորված պարտավորությունները (ընդամենը` 165,255,274 դրամ)` համաձայն N 4 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N 96-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 29-ի N 73-Ն որոշումների հիման վրա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ու «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների միջև կնքված վարկային պայմանագրերում կատարել համապատասխան փոփոխություններ՝ սույն որոշման 2-րդ կետում նշված գումարների չափով նվազեցնելով ընկերությունների վարկային պարտավորությունները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։