Կառավարության որոշումներ

2 Փետրվարի 2006, 91 - Ն

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2006 ԹՎԱԿԱՆԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի N 2162-Ն որոշման 12.3-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1933-Ն որոշման 9-րդ կետի «գ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել՝

ա) որ «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 խմբի 05 ենթախմբի «02. Փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով պետական պատվեր» ծրագրով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին դատական փորձաքննությունների կատարման ծառայությունները ձեռք են բերվում «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում ստացված Հայաստանի Հանրապետության դատարանի կամ քրեական հետապնդման մարմնի` համապատասխան փորձաքննություն նշանակելու մասին որոշումների հիման վրա.

բ) փորձագիտական աշխատանքի մեկ ժամվա նախահաշվային արժեքը 2006 թվականի համար` 370 դրամ.

գ) փորձաքննությունների կատարման ծառայությունների միավորի նախահաշվային արժեքը և ձեռքբերման ենթակա քանակը` ըստ փորձաքննությունների տեսակների՝ համաձայն հավելվածի.

դ) որ 2006 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը տվյալ ծրագրով նախատեսված հատկացումների ընդհանուր գումարի սահմաններում իրավասու է փոփոխելու սույն որոշման հավելվածով սահմանված փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման ենթակա քանակը` ըստ փորձաքննությունների առանձին տեսակների, եթե ըստ այդ տեսակների Հայաստանի Հանրապետության դատարանների կամ քրեական հետապնդման մարմինների կողմից նշանակված փորձաքննությունների փաստացի քանակը չի համապատասխանի սույն որոշման հավելվածով նախատեսված քանակին:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2006 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: