Կառավարության որոշումներ

7 Դեկտեմբերի 2017, 1576 - Ն

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՐՏՔԸ ՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 9-ի N 168 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 23-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1069-Ն որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի միջև 2013 թվականի հոկտեմբերի 25-ին կնքված N 6/2013 վարկային պայմանագրում կատարել համապատասխան փոփոխություն՝ սահմանելով, որ 2017 թվականի ապրիլի 1-ին վճարման ենթակա 2,053,759 ԱՄՆ-ի դոլար վարկի հիմնական գումարի և դրա նկատմամբ հաշվարկված 435,841 ԱՄՆ-ի դոլար տոկոսագումարի մարումն իրականացվելու է՝ սկսած 2017 թվականի հուլիսի 20-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 20-ը ընկած ժամանակահատվածում՝ հավասարաչափ ամսական մարումներով.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 16-ի N 376-Ն որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության միջև 2015 թվականի ապրիլի 17-ին կնքված N 2/2015 վարկային պայմանագրում կատարել համապատասխան փոփոխություն՝ սահմանելով, որ 2017 թվականի մարտի 25-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 25-ը վճարման ենթակա վարկի հիմնական գումարների մարումն իրականացվելու է՝ սկսած 2018 թվականի մարտի 25-ից, հետևյալ կերպ՝ 2018 թվականի համար՝ 4,480,000 ԱՄՆ-ի դոլար, 2019 թվականի համար՝ 4,480,000 ԱՄՆ-ի դոլար և 2020 թվականի համար՝ 11,040,000 ԱՄՆ-ի դոլար, իսկ 2017 թվականի մարտի 25-ին վճարման ենթակա 232,670 ԱՄՆ-ի դոլար տոկոսագումարի վճարումն իրականացվելու է՝ սկսած 2017 թվականի հուլիսի 20-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 20-ը ընկած ժամանակահատվածում՝ հավասարաչափ ամսական մարումներով.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 18-ի N 947-Ն որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության միջև 2015 թվականի օգոստոսի 24-ին կնքված N 3/2015 վարկային պայմանագրում կատարել համապատասխան փոփոխություն՝ սահմանելով, որ 2017 թվականի մարտի 10-ին վճարման ենթակա 201,205,479 դրամ տոկոսագումարի վճարումն իրականացվելու է՝ սկսած 2017 թվականի հուլիսի 20-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 20-ը ընկած ժամանակահատվածում՝ հավասարաչափ ամսական մարումներով:
2. Դադարեցնել սույն որոշման 1-ին կետում նշված վարկային պարտավորությունների գծով նախատեսված վճարման ժամկետների կետանցի համար 2017 թվականի հունվարի 1-ից մինչև սույն որոշման ընդունման օրը հաշվարկված տույժերով ձևավորված պարտավորությունները` պարտքը ներելու միջոցով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: