7 Դեկտեմբերի 2017, 1567 - Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ ու 688-րդ հոդվածները և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գորկու 3 հասցեում գտնվող՝ 15683 դրամ սկզբնական արժեքով, 1865.28 քառ. մետր մակերեսով շենքը, 3877 դրամ սկզբնական արժեքով, 18.56 քառ. մետր մակերեսով կաթսայատունը և 38.52 քառ. մետր մակերեսով պարիսպը հետ վերցնել «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Գյումրու պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մանուշյան 8 հասցեում գտնվող՝ 99693660 դրամ սկզբնական արժեքով, 2258,74 քառ. մետր մակերեսով հիվանդանոցի շենքը, 5130023 դրամ սկզբնական արժեքով, 126,33 քառ. մետր մակերեսով օժանդակ շինությունը, 729193 դրամ սկզբնական արժեքով, 41,57 քառ. մետր մակերեսով կիսանկուղ, պոմպակայանը, 1645877 դրամ սկզբնական արժեքով, 21,56 քառ. մետր մակերեսով օժանդակ շինությունը, 129247 դրամ սկզբնական արժեքով, 18,33 քառ. մետր (47,65 խոր. մետր) մակերեսով պարիսպը և դրանց զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ 0.266292 հեկտար հողամասը (այսուհետ՝ անշարժ գույք) անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Գյումրու պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում՝
1) «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Գյումրու պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ (այսուհետ՝ կազմակերպություն) կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի 2008 թվականի փետրվարի 20-ին կնքված N 42/005 անհատույց օգտագործման պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների դադարեցման ծախսերը ենթակա են իրականացման՝ կազմակերպության միջոցների հաշվին.
2) կազմակերպության հետ կնքել սույն որոշման 2-րդ կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ կազմակերպության միջոցների հաշվին: