Կառավարության որոշումներ

7 Դեկտեմբերի 2017, 1563 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1112-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրվան նվիրված «Արմ-Սեքյուրիթի» անվտանգության բարձր տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը Հայաստանի Հանրապետությունում անցկացման ծախսերի մասին» N 1112-Ա որոշման 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել 2017 թվականի սեպտեմբերի 9-ին կնքված՝ ARMSECURITY 5, ARMSECURITY 6 գնման պայմանագրերի՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով պահանջվող հաշվետվությունները:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` հաշվառել սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագրերը: