7 Դեկտեմբերի 2017, 1541 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԹՈՒՅԼՏՎՈԻԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածին և «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 12-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը «Հագ Գահ», «Հադրութ-1», «Սֆս Արխո», «Հրանտ Կարապետյան», «Երևանի սննդի կոմբինատ», «Արարատի սննդի կոմբինատ» և «Ալեքս Գրիգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետության 2016 թվականի բյուջետային տարում մատակարարած ապրանքների և կատարված ծառայությունների դիմաց համապատասխանաբար 55.0 հազ. դրամ, 145.1 հազ.դրամ, 182.9 հազ. դրամ, 485.3 հազ. դրամ, 3 557.5 հազ. դրամ, 6 138.5 հազ. դրամ և 8 633.6 հազ. դրամ առաջացած կրեդիտորական պարտքերը մարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի «Ռազմական կարիքների բավարարում» ծրագրով նախատեսված հատկացումների հաշվին` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
3. Հույժ գաղտնի:
4. Հույժ գաղտնի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: