Կառավարության որոշումներ

10 Մարտի 2004, 280 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՍՈԼԱԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


 Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.
 Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Սոլակի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, — համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն համարվող 1521 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝
 ա) 1512,5 հեկտարը, որից՝ 86,1 հեկտար վարելահող, 20 հեկտար խոտհարք,
1026 հեկտար արոտ, 380,4 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա.
 բ) 7 հեկտար վարելահողը` բնակավայրերի հողերի կատեգորիա` բնակելի կառուցապատման նպատակով աճուրդով օտարելու համար.
 գ) 1,5 հեկտար վարելահողը` հատուկ պահպանվող տարածքների կատեգորիա` գերեզմանատան համար: