Կառավարության որոշումներ

30 Նոյեմբերի 2017, 1507 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմում կատարել հետևյալ կառուցվածքային փոփոխությունները`
1) լուծարել՝
ա. բնակչության պաշտպանության քաղաքականության ծրագրերի և տեղեկատվական հոսքերի կառավարման վարչությունը,
բ. իրավաբանական վարչությունը,
գ. արտաքին կապերի վարչությունը,
դ. հավատարմագրման և լիցենզավորման գործակալությունը,
ե. «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալությունը.
2) ստեղծել՝
ա. իրավական ապահովման և միջազգային պայմանագրերի վարչություն,
բ. արտակարգ իրավիճակների քաղաքականության մշակման և միջազգային համագործակցության վարչություն,
գ. շենքերի, շինությունների պահպանման և տնտեսական վարչություն:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 259-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
3. Ուժը կորցրած ճանաչել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի հավատարմագրման և լիցենզավորման գործակալություն ստեղծելու, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի հավատարմագրման և լիցենզավորման գործակալության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 531-Ն որոշման մեջ լրացումներ ու փոփոխություն կատարելու մասին» N 1131-Ն որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 1528-Ն որոշումը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության ստորաբաժանումներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 1086-Ն որոշումը:
4. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի N 620 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Հավելված