Կառավարության որոշումներ

23 Նոյեմբերի 2017, 1491 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 449-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման մեջ կատարել փոփոխություն ու լրացում` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումները հաստատելու մասին» N 449-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 1-ին կետի՝
ա. 1-ին ենթակետում «13,500.0 հազ. դրամ» բառերը փոխարինել «25,500.0 հազ. դրամ» բառերով,
բ. 1-ին ենթակետի «բ» պարբերության մեջ «6,000.0 հազ. դրամն» բառերը փոխարինել «18,000.0 հազ. դրամն» բառերով, «2 ընտանիքին» բառերը՝ «6 ընտանիքին» բառերով,
գ. 2-րդ ենթակետում «546,500.0 հազ. դրամ» բառերը փոխարինել «534,500.0 հազ. դրամ» բառերով,
դ. 2-րդ ենթակետի «ա» պարբերության մեջ «543,500.0 հազ. դրամն» բառերը փոխարինել «499,175.9 հազ. դրամն» բառերով,
ե. 2-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ գ պարբերությամբ.
գ. 32,324.1 հազ. դրամն ուղղվելու է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի 7 գյուղական բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված 8 ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման համար ուղղակի ֆինանսական աջակցության տրամադրմանը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) որոշումը լրացնել նոր՝ N 1 հավելվածով՝ համաձայն N 3 հավելվածի.
3) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում և 4-րդ կետի 1-ին ենթակետի ա պարբերության մեջ «բ» պարբերություններում» բառերը փոխարինել «բ» և գ» պարբերություններում» բառերով.
4) որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետի բ պարբերության մեջ 2017 թվականի հունիսի 20-ին բառերը փոխարինել 2017 թվականի դեկտեմբերի 20-ին բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված