23 Նոյեմբերի 2017, 1489 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Տարերային աղետներից (կարկտահարություն, ցրտահարություն, սելավներ) տուժած համայնքների հողօգտագործողների վնասված տարածքների 2017 թվականի հողի հարկի չափի մարման նպատակով օժանդակություն ցուցաբերելու համար 2017 թվականին հատկացնել 104,669.5 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով), այդ թվում՝
1) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանին՝ 20,120.1 հազ. դրամ՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին՝ 32.2 հազ. դրամ՝ համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին՝ 41,485.3 հազ. դրամ՝ համաձայն N 3 հավելվածի.
4) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին՝ 432.0 հազ. դրամ՝ համաձայն N 4 հավելվածի.
5) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին՝ 12,111.4 հազ. դրամ՝ համաձայն N 5 հավելվածի.
6) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին՝ 9,942.1 հազ. դրամ՝ համաձայն N 6 հավելվածի.
7) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին՝ 18,681.5 հազ. դրամ՝ համաձայն N 7 հավելվածի.
8) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին՝ 559.5 հազ. դրամ՝ համաձայն N 8 հավելվածի.
9) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին՝ 1,305.4 հազ. դրամ՝ համաձայն N 9 հավելվածի։
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարները պետք է վճարվեն համապատասխան համայնքների բյուջե՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9 հավելվածների:
3. Տարերային աղետներից (կարկտահարություն, ցրտահարություն, սելավներ) տուժած համայնքների հողօգտագործողների կողմից 2017 թվականին օգտագործված ոռոգման ջրի դիմաց ունեցած պարտավորությունների մարման նպատակով օժանդակություն ցուցաբերելու համար 2017 թվականին հատկացնել 405,590.1 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով), այդ թվում՝
1) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանին՝ 156,768.4 հազ. դրամ՝ «Արագածոտն» և «Թալին» ջրօգտագործող ընկերություններին համապատասխանաբար 15,499.0 հազ, դրամ և 141,269.4 հազ. դրամ վճարելու համար.
2) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին՝ 230,352.5 հազ. դրամ՝ «Արմավիր», «Թալին» և «Շենիկ» ջրօգտագործող ընկերություններին համապատասխանաբար 215,232.7 հազ, դրամ, 12,130.0 հազ. դրամ և 2,989.8 հազ. դրամ վճարելու համար.
3) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին՝ 2,335.9 հազ. դրամ՝ «Լոռի» ջրօգտագործող ընկերությանը վճարելու համար.
4) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին՝ 14,468.7 հազ. դրամ՝ «Սյունիք» ջրօգտագործող ընկերությանը վճարելու համար.
5) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին՝ 1,664.6 հազ. դրամ՝ «Տավուշ» ջրօգտագործող ընկերությանը վճարելու համար:
4. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաuտանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման N 11 հավելվածի NN 11.52-11.56, 11.58-11.61 և 12 աղյուսակներում կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 10 և 11 հավելվածների:
5. Սահմանել, որ Հայաuտանի Հանրապետության Արագածոտնի, Արմավիրի, Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզպետարաններին սույն որոշման 3-րդ կետով հատկացված գումարները պետք է վճարվեն համապատասխան ջրօգտագործող ընկերություններին՝ համապատասխան համայնքների ղեկավարների և ջրօգտագործող ընկերությունների կողմից համատեղ կազմված՝ 2017 թվականին օգտագործված ոռոգման ջրի դիմաց պարտավորություններ ունեցող հողօգտագործողների ցուցակների հիման վրա:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: