Կառավարության որոշումներ

16 Նոյեմբերի 2017, 1478 - Ա

«ԳԵՈԿՈՍՄՈՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հիմնադրել «Գեոկոսմոս» անվանումով փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ՝ ընկերություն), որի նպատակն է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու ճանապարհով շահույթի ստացումը:
2. Ընկերության կանոնադրական կապիտալի չափը սահմանել 419,000.0 հազ. դրամ, որը բաժանվում է 419000 հասարակ անվանական բաժնետոմսերի, յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
3. Հաստատել ընկերության կանոնադրական կապիտալում որպես ներդրում փոխանցվող գույքի ցանկը՝ համաձայն հավելվածի:
4. Ընկերության 419000 հասարակ անվանական բաժնետոմսերի կառավարման լիազորություններ վերապահել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին լիազորել հաստատելու բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքները և կանոնադրությունը, ընտրելու ընկերության տնօրենների խորհրդի (կանոնադրությամբ նախատեսված լինելու դեպքում) և վերստուգող հանձնաժողովի (վերստուգող) անդամներ, ձևավորելու ընկերության գործադիր մարմինը կամ նշանակելու ընկերության գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:
6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ մեկամսյա ժամկետում ապահովել օրենքով սահմանված կարգով ընկերության պետական գրանցումը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:
 

Հավելված

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր