Կառավարության որոշումներ

2 Փետրվարի 2006, 79 - Ն

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի N 1267 որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգի 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել մեկ փորձաքննության կատարման նորմատիվային ժամածախսը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ`

ա) փորձաքննության կատարման ծառայության նախահաշվային արժեքը որոշվում է որպես փորձաքննության կատարման նորմատիվային ժամածախսի և փորձագիտական աշխատանքի մեկ ժամվա նախահաշվային արժեքի արտադրյալ.

բ) սույն կետի «ա» ենթակետին համապատասխան որոշված նախահաշվային արժեքը ներառում է տվյալ փորձաքննության կատարման հետ կապված բոլոր ծախսերը.

գ) զուգահեռ, հաջորդական կամ համալիր փորձաքննության նախահաշվային արժեքը որոշվում է որպես այդ փորձաքննության շրջանակներում կատարված փորձաքննության առանձին տեսակների նախահաշվային արժեքների հանրագումար.

դ) փորձագիտական աշխատանքի մեկ ժամվա նախահաշվային արժեքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2006 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: