16 Նոյեմբերի 2017, 1456 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1039-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 24-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Փյունիկի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպելու և գույք հետ վերցնելու մասին» N 1039-Ա որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ կետով.
«6. Սույն որոշման 2-րդ կետով սահմանված վերակազմակերպման գործընթացն սկսել 2018 թվականի հունիսի 1-ից:»: