16 Նոյեմբերի 2017, 1451 - Ա
«ԱՐՍԵՆԱԼ ԼՏԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 26-րդ ու 43-րդ հոդվածներին, «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 2048-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
«ԱՐՍԵՆԱԼ ԼՏԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու և գործունեության իրականացման վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Ջրվեժ, շ. 89) տալ զենքի (խոցման միջոցներ, ռազմամթերք, փամփուշտներ) արտադրության լիցենզիա՝ երեք տարի ժամկետով: