Կառավարության որոշումներ

16 Նոյեմբերի 2017, 1449 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 311-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի աշխատակարգը, բողոքարկման հանձնաժողովի անդամների առաջադրման կարգը, բողոքարկման հանձնաժողովին ներկայացվող դիմում-բողոքի ձևը ու դիմում-բողոք ներկայացրած անձին նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին ուղարկվող ծանուցագրի ձևը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1361-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 311-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Հանձնաժողովի որոշումները դատական կարգով բողոքարկվելու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ իրենց համակարգի աշխատողներին կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով այլ անձանց Հայաստանի Հանրապետության դատարաններում հանձնաժողովի անունից հանդես գալու նպատակով տալիս են լիազորագրեր:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: