16 Նոյեմբերի 2017, 1447 - Ա
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՍԵՐԳԵՅ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՈՒ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 26-րդ հոդվածներին ու 43-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 18-ի N 281-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Անհատ ձեռնարկատեր Սերգեյ Ասատրյանին (իրավաբանական անձի գտնվելու վայրը` քաղ. Երևան, Ավան, Դուրյան թաղամաս, 34/25 շենք, և գործունեության իրականացման վայրը` քաղ. Երևան, Շենգավիթ, Մասիսի 6) տալ թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պրեկուրսորների ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիա` երեք տարի գործողության ժամկետով: