Կառավարության որոշումներ

16 Նոյեմբերի 2017, 1444 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐԻ Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 3 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի 35/1 հասցեում գտնվող՝ 21.2 մլն դրամ սկզբնական արժեքով և 395.64 քառ. մետր ընդհանուր մակերեսով անշարժ գույքն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի Հ. Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քառամսյա ժամկետում անշարժ գույքի նկատմամբ «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի Հ. Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր՝ դրանով նախատեսելով, որ գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու է վերջինիս միջոցների հաշվին: