9 Նոյեմբերի 2017, 1422 - Ա
«ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ և 64-րդ հոդվածները, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը և 24-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 282.210.04727) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը` 264.210.08547):
2. Սահմանել, որ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատազմի ղեկավարին Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի հետ համատեղ մեկամսյա ժամկետում`
1) ապահովել «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հանձնվող` «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված և սեփականության իրավունքով պատկանող գույքի գույքագրումը, ինչպես նաև գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) հաստատել միացման պայմանագիրը և փոխանցման ակտը.
3) ապահովել «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ սույն որոշումից բխող համապատասխան փոփոխությունների կատարումը և դրանց պետական գրանցումը:
4. Սահմանել, որ վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին: